Սեպտեմբերի 19-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ ՀՀ ՊՆ աշխատակիցների կողմից Գնումների մասին օրենքի պահանջները խեղաթյուրելու, առանձին դեպքերում թերի ներկայացնելու միջոցով, անցանկալի ընկերություններին գնումների գործընթացից դուրս թողելու և Սև ցուցակում ներառելու միջոցով, արդյունքում պետությանը և ձեռներեցներին ակնհայտ վնասներ պատճառելու փաստերի վերաբերյալ ասուլիս:
Բանախոսներն են՝ Սմբատ Բալասանյան – «Խաչպար» ՍՊԸ-ի տնօրեն – տուժող Մկրտիչ Դավթյան – «Մարդ և Օրենք» ՍՊԸ Փաստաբանական Ընկերությյան հիմնադիր-Տնօրեն, փաստաբան
***
Սեպտեմբերի 19-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու 2018թ. արտահերթ ընտրություններում Ռեֆորմատորների կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներ Արտակ Ավետյանը (N 1, քաղաքապետի թեկնածու), Կարեն Վարդանյանը (N 3) և Լիլիթ Հովակիմյանը (N 4):
ԹԵՄԱ՝ Ամփոփ դիտարկումներ շարունակվող քարոզարշավի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Ժամը 12:00՝ Երևանի ավագանու 2018թ. արտահերթ ընտրություններում Հայք (Հայկազուններ) կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներ Գևորգ Հովսեփյանը (N 1, քաղաքապետի թեկնածու) և Հրաչյա Սարգսյանը (N 2): ԹԵՄԱ՝ սեպտեմբերի 23-ի ընտրություններին ընդառաջ. իրողություններ և հնարավորություններ:
***
Սեպտեմբերի 19-ին՝ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլիակումբումկհյուրընկալվեն հոգեբան Սամվել Խուդոյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝Երևանիքաղաքապետիքարոզարշավիընկալումըհասարակությանկողմից. քաղաքապետիթեկնածուներիիմիջը:
***
Սեպտեմբերի 19-ին ժամը 14:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) կկայանա «Արցախյան խնդրի բանակցային գործընթացի վերանայման անհրաժեշտությունը նոր քաղաքական իրավիճակում» թեմայով 2-րդ քննարկումը: