ԻՐԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Միանշանակ շատ բացասական եմ գնահատում հատկապես, որ մարդուն ապօրինաբար բանտ են նստացնում: Նա այսօր պաշտպանության, արդարության հնարավորություն չունի, արդարանալը շատ տգեղ ա ասված, այսինքն` Սասուն Միքայելյանի ձեռքից ինչ-որ բան խլելը իրենց համար շատ հեշտ է դառնում այս դեպքում: Եթե այդքան են տղամարդ, ի՞նչ կարող եմ ասել, մարդն այդքան ո՞նց կարող է իջնել, մարդուն ապօրինաբար ձերբակալել են, նստեցրել են, հիմա էլ ամեն կերպ փորձում են նրա ունեցվածքին տեր դառնալ: Նման բան միմիայն մեր երկրում կարող է կատարվել: Մեր երկրում զարմանալու կարիք չկա, քանի որ ով անպաշտպան է, նրանից են ամեն ինչ խլում, իսկ ով զավթել է, գողացել է, ամեն ինչի ապօրինաբար է տիրացել, նրան բացարձակապես չեն փորձում որեւէ պատասխանատվության ենթարկել: Զարմանալի է, բայց դա առկա է Հայաստանում: Ես մի բան կարող եմ ասել, որ միեւնույն է, այս ամեն ինչի համար իրենք պատասխան են տալու, եւ մենք, հաստատ կարող եմ ասել, որ արդարությունը վերկանգնելու ենք, դա միանշանակ: Ես ամեն տեղ տեսնում եմ իշխանության ձեռքը, հատկապես եթե հարցը վերաբերում է Սասուն Միքայելյանին, նրանք չէին կարող տեղյակ չլինել, եթե անգամ դա ուրիշի ձեռքով է արվել` Գագիկ Աբրահամյանի, ապա անպատճառ իշխանության հրահանգով: Չկարողացան Սասունի կամքը կոտրել, չկարողացան նրան խեղճացնել, հիմա էլ այս ձեւերով են ուզում նման բանի հասնել: Հիմա էլ հասել են Սասունի ընտանիքին, հիմա էլ նրանց են վնաս հացնում` նրանց ձեռքից խլելով իրենց ունեցվածքը: Իրենք Սասունի ընտանիքին են վնաս պատճառում` չմտածելով, որ կարելի է օգնել նրանց այդ վիճակից դուրս գալու համար: Իրենք մի անգամ չեն մտածե՞լ, որ նման կերպ հերոսի հետ չեն վարվում: Իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ապա նա  եւս այն մարդկանցից մեկն է, որն ուղիղ կատարում է Սերժ Սարգսյանի  հրահանգը: Վարչապետը այն մարդկանց շարքին է պատկանում, որոնք հլու հնազանդ կատարում են Ս. Սարգսյանի կարգադրությունները, իրագործում են նրա ցանկությունները` կատարելով նման քայլ: ԼՅՈՒԴՄԻԼԱ  ՍԱՐԳՍՅԱՆՍԴՀԿ ատենապետ




Լրահոս