Հարց քաղաքացիներից` աշխատողն իր վերջնահաշվարկն ի՞նչ կարգով կարող է ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` աշխատողն իր վերջնահաշվարկն ի՞նչ կարգով կարող է ստանալ: Ուզում եմ մանրամասն տեղեկանալ, թե ինչպես է վճարվում վերջնահաշվարկը:

Լիաննա Պողոսյան (32 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ 

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման oրը, եթե ՀՀ աշխատանքային oրենսգրքով, oրենքով կամ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեuված չէ:

1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:

2. Գործատուն վերջնահաշվարկի oրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ, uահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:

2.1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իuկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը դրա արժեքի uահմաններում:

3. Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված  հարկերի ու պետական uոցիալական ապահովության վճարումների չափի եւ աշխատանքի  գնահատականի վերաբերյալ: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաեւ դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս