Արտամետում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներ հասցնելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 21-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի վերին երրորդականի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 43-ամյա Սուրեն Հ.-ն, իսկ «վերին վերջույթների քերծված վերքեր» ախտորոշմամբ` 25-ամյա Նաիրի Հ.-ն:

Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են Նոր Արտամետ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները սեպտեմբերի 18-ին, ժամը 12.55-ին, Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցից մարմնական վնասվածք պատճառելու և գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով բերման են ենթարկել 1992 թ. ծնված Տիգրան Խ.-ին, որը տեղափոխվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս