Մարզպետը կրակոցները թողած, Արխանգելսկով է տարված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջեւանի ուղղությունից սեպտեմբերի 15-ի երեկոյան հրաձգային զենքերով գնդակոծել էին Արենի գյուղի շրջանը: Հակառակորդի կրակակետերը ճնշվել էին պատասխան գործողություններով: Նշենք, որ կրակել էին հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի` այնտեղ գնդակները մինչեւ գյուղ չեն հասել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանից ճշտել` արդյոք կրակոցներից հետո այցելել է Արենի, հանդիպել գյուղի բնակիչների հետ: Սակայն պարզվեց, որ Սաղաթելյանը այս օրերին Արխանգելսկում է, եւ հայտնի չէ, թե ինչ նպատակով: Ավելին, Արենիի կրակոցների մասին անգամ մարզպետարանի պաշտոնական կայքէջում ոչինչ չկա նշված: 




Լրահոս