Երևան ՋԷԿ-ի պատճառով «Սպայկա»-ն նվազեցնում է ներդրումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում «Սպայկա» ու «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելու որոշում կայացվեց:

Հարցը կառավարության նիստում ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա նշեց, որ նախատեսվում է լոլիկի արտադրության ջերմոց և բորբոսի պանրի արտադրություն ստեղծել: Ընդ որում, հետաքրքիր է, որ դեռ այս ամռանը լոլիկի արտադրության ջերմոցային համալիրի համար անհրաժեշտ ներդրումները գնահատվել էին մոտ 133 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտ նշանակվել էր 2018 թվականի ամառը: Սակայն, խնդիրներով պայմանավորված, ներդրումների չափը իջեցվել և գնահատվում է 88 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2019 թվականի դեկտեմբերին։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ արդեն շինարարությունն ընթանում է: Իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ ներդրումները նվազել են ոչ ներդրողի մեղքով, այլ «Երեւան ՋԷԿ»-ի, որը պարզվում է, այդքան էլեկտրաէներգիա չի կարող տրամադրել:




Լրահոս