Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ. տոն, որը թանկ ու հիշարժան է համայն հայության համար: Մեծ է Ձեր անձնական ավանդը հայոց անկախ պետականության կերտման ու զարգացման գործում: Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն եւ մեծագույն հաջողություններ՝ մեր հայրենիքի ու ժողովրդի զարգացման ու բարգավաճման, համազգային նպատակների իրականացման ճանապարհին»:




Լրահոս