Հաշվեքննիչ պալատի ավտոմեքենաները վաճառքի են հանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել ՀՀ հաշվեքննիչ պալատի ավտոմեքենաները: Խոսքը չորս ավտոմեքենաների մասին է, որոնցից երեքը 2008 թվականի, իսկ մեկը 2007 թվականի արտադրության են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեք մեքենաները «Տոյոտա Կորոլլա», իսկ մեկը «Տոյոտա Քեմրի» մակնիշի են եւ ենթակա են նորոգման: Դրանցից մեկի գնահատված արժեքը կազմում է 1 մլն 700 հազար դրամ, երկրորդինը`1 մլն 400 հազար դրամ, երրորդինը` 1.5, իսկ չորրոդինը`1.8 մլն դրամ: Ի դեպ, նշված մեքենաների աճուրդը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին: Մի կողմից` հաշվեքննիչ պալատը վաճառում է մեքենաները, իսկ մյուս կողմից` 3 հատ մարդատար նոր ավտոմեքենա գնում: Տեղեկացնենք, որ անցած տարվերջին պալատի կողմից 33 մլն 570 հազար դրամով խորհրդի անդամներին սպասարկելու համար երեք նոր մեքենա ձեռք բերվեցին:




Լրահոս