ՖՈՏՈ. Նոր բացահայտում Հաշվեքննիչ պալատում. կատարվել են խոշոր չափի պարգևատրումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, անցած տարի և այս տարի մի շարք գերատեսչությունների աշխատակիցներ անհավանական բարձր պարգևավճարներ ստացան, որը հանրության մեջ բուռն քննադատության ալիք բարձրացրեց:

ArmLur.am-ին են հասել տեղեկություններ այն մասին, որ Հաշվեքննիչ պալատում պետական բյուջեի հաշվին խոշոր գումարներով պարբերաբար պարգևատրվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ  Լևոն Յոլյանի մերձավորներն ու յուրայինները, ինչը գերատեսչության աշխատակիցների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել:

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, թե ինչ առատաձեռն է գտնվել  ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահն իր մեձավորների և յուրայինների նկատմամբ:

Ի դեպ, նշենք, որ ՀՀ վերահսկիչ պալատում և ՀՀ հաշվեքննիչ պալատում ստորաբաժանումների ղեկավարների պարգևատրման չափերի վերաբերյալ փաստաթղթերում թաքցված են պարգևատրված անձանց անուն, ազգանունները` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Հավելենք, որ Հաշվեքննիչ պալատի անդամների նույն ժամանակահատվածում պարգևատրման չափերը նույնիսկ գերազանցում են կցված փաստաթղթերում նշված թվերը՝ յուրաքանչյուր դեպքում տատանվելով 2-3 մլն դրամի սահմաններում..

Ստորև ներկայացնում ենք փաստաղթերը՝

Մեր կապակցությամբ ՀՀ հաշվեքննիչ պալատի մամուլի քարտուղար Մանե Մինասյանը հայտնել է․

Նախևառաջ, Հաշվեքննիչ պալատի վարձատրության մակարդակի (առանց այն էլ ցածր) խնդիրը ամենացվոտն է, քանի որ որակյալ հաշվեքննողներին պահելու և նորերին հրավիրելու գործում առաջանում են լուրջ բարդություններ։

Հարկ է նշել, որ Հաշվեքննիչ պալատի բոլոր աշխատակիցն-երն (ներառյալ տեխնիկական գործառույթ իրականացնողները) իրենց կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա յուրաքանչյուր տարի պարգևատրվել և շարունակում են պարգևատրվել։

Ի դեպ, հրապարակված աղյուսակում բերված թվերն իրենց մեջ ներառում են հարկեր և պարտադիր այլ վճարներ նույնպես, այսինքն՝ այդ գումարները փաստացի ստացված գումարներ չեն։ Բերված աղյուսակում նշված են 2,5 տարվա ընթացքում Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների համար հաշվարկված պարգևավճարների վերաբերյալ տվյալներ, և, եթե այդ գումարներից համապատասխանաբար հանենք հարկերն ու պարտադիր այլ վճարները, և, եթե ստացված գումարը բաժանենք 30 ամսվա վրա, ապա ստացված պատկերը կվկայի, որ Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը մեկ ամսվա համար փաստացի որքան պարգևավճար է ստացել, ինչը մեր համոզմամբ անհնար է որակել, որպես «անհավանական պարգևավճարներ» կամ «առատաձեռն ղեկավարի կողմից տրված խոշոր գումարներ» եզրույթներով։

Դեռ ավելին, Հաշվեքննիչ պալատում չեն եղել և չեն կարող լինել «անհավանական բարձր պարգևավճարներ», ինչպես նշված է հրապարկամ մեջ․ մասնավորապես, 2017 թվականիհամարՀաշվեքննիչպալատում որպես պարգևավճար փաստացի տրվել է 73․2 մլն դրամիչափով, 2018 թվականին՝ մոտ 184․1 մլն դրամի չափով և 2019 թվականին (նոյեմբեր ամիսը ներառյալ)՝ 101․4 մլն դրամի չափով։

Բացի այդ, Հաշվեքննիչ պալատը հերքում է, որ համակարգում գոյություն ունի «Հաշվեքննիչ պալատի նախագահի մերձավորներ և յուրայիններ» գործելակերպ և որ պարգևատրումները կատարվում են ըստ մերձավորների և յուրայինների։ Հաշվեքննիչ պալատում բոլոր պարգևատրումները կատարվում են սահմանված կարգով, բոլոր որոշումները սահմանված կարգով հրապարկվում են Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում։

Հաշվեքննիչ պալատը հերքում է, որ աշխատկիցների մոտ կա պարգևատրումների վերաբերյալ դժգոհություններ, քանի որ առնվազն նման դեպք դեռևս չի արձանագրվել, բացառությամբ մեկ դեպքի, որի առնչությամբ ներկա փուլում ՀՀ վարչական դատարանում ընթանում եմ դատական գործեր:

Հաշվեքննիչ պալատը հայտնում է իր մտահոգությունն այն հարցի շուրջ, որ armlur.am կայքին հայտնի են դարձել անհատական տվյալներ պարունակող տեղակտվություն (թեև լրատվամիջոցն այն չի հրապարակել)։

Այդ տեղեկատվությունը Հաշվեքննիչ պալատը պատրաստել և տրամադրել է միայն վերոգրյալ դատական գործերի շրջանակներում Վարչական դատարանին և հայցվորին (Հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից)։

Լիդա Եղիազարյան




Լրահոս