
«Նելեգալ-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 20-ին ժ.20.10-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի շենթքերից մեկի բակից Քաշաթաղի շրջանային բաժին բերման են ենթարկել Վահե Ի.-ին, ով սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 118 հոդ. մեղադրանքով:
Վերջինս սեպտեմբերի 21-ին տեղափոխվել է Նաիրիի քննչական բաժին: