Վարչապետի մասնակցությունը քարոզարշավին մի քիչ իրական քաղաքապետական ուղղվածությունից շեղեց ընթացքը. ՀՅԴ քաղաքապետի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկեց Խնկո Ապոր անվան գրադարանում գտնվող ընտրատեղամասում:

Նա իր խոսքում նշեց, որ քվեարկել է հանուն բարեկեցիկ Երևանի: Քարոզարշավի ընթացքը ՀՅԴ թեկնածուն գնահատեց բավարար: Նրա խոսքով` վարչապետի մասնակցությունը քարոզարշավին մի քիչ իրական քաղաքապետական ուղղվածությունից շեղեց ընթացքը. «Քաղաքականացրեց ընտրությունը»,- ասաց նա:

ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում ոստիկանության իրականացրած գործողություններին անդրադառնալով` Միքայել Մանուկյանը նշեց, որ առանց ոչ հավաստի տեղեկությունների` ոստիկանությունը չի կարող նման գործողություններ իրականացնել: «Օպերատիվ տվյալների հետևից կարելի է գնալ, բայց ավելի լուրջ ու պրոֆեսիոնալ մոտենալ»,- նշեց Միքայել Մանուկյանը:
Նրա գնահատմամբ` մեր քաղաքացին այսօրև բարձր ինքնագիտակցություն ունի և կքվեարկի խղճի մտոք:




Լրահոս