2 ընտրող ընտրատեղամաս են գնացել «դուխով» շապիկով և գլխարկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է տվյալներ ներկայացնել Երևանի ավագանու ընտրություններկի ընթացքի վերաբերյալ:

Նախ 14:41 Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի 3/24 ընտրատեղամասում Ընտրողը տեղամասային կենտրոն է ներկայացել «դուխով» շապիկով: Հանձնաժողովի նախագահը զգուշացրել է վերջինիս և ընտրողը ընտրելուց հետո հեռացել է տեղամասային կենտրոնից: Դիտորդը պահանջել է խախտումը գրանցել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Իսկ 14:24 Աջափնյակի 6/8 ընտրատեղամասում ընտրողը տեղամասային կենտրոն է ներկայացել «դուխով» գլխարկով: Հանձնաժողովի անդամները զգուշացրել են վերջինիս և ընտրողը ընտրելուց հետո հեռացել է տեսամասային կենտրոնից: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին:

 




Լրահոս