ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ խուզարկություն է կատարվել։ Այս մասին սոցցանցի ուղիղ եթերում հայտնում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
«ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը խուզարկություն է իրականացվում արդեն իսկ երկրորդ անգամ, առաջին անգամ ոչինչ չի հայտնաբերվել, հիմա երկրորդ անգամ են խուզարկում, սակայն հայտնի չէ՝ ինչ պատճառով»,- ասել է Շաքե Իսայանը: Նա նաև տեղեկացրել է, որ ահազանգ են ստացել նաեւ, որ հանձնաժողովի «Իմ քայլը» դաշինքի անդամներից մեկը քարոզչություն է իրականացրել ընտրատեղամասում եւ հակաքարոզչություն ԲՀԿ–ի դեմ։