Սեպտեմբերի 25–ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան-Աստանա-Մինսկ տեսամիացում` ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մասնակցությամբ:
Տեսամիացման ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական հարաբերությունները, ինտեգրացիոն փոխգործակցությունը, և ԵԱՏՄ հեռանկարներ և երկրների համատեղ նախագծերը:
***
Սեպտեմբերի 25-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Թեման՝ Երևանի ավագանու ընտրություններից դեպի ԱԺ արտահերթ ընտրություններ:
***
սեպտեմբերի 25-ին, ժ․09։30-ին՝ Երևանում, «ԴԱԲԼԹՐԻ ԲԱՅ ՀԻԼԹՆ ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ ՍԵՆԹՐ» հյուրանոցի (հասցե՝ Գրիգոր Լուսավորչի փող., 4/2 շենք) Միլանո սրահում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի առաջին նիստը:
Սիրով հրավիրում ենք ձեզ սեպտեմբերի 25-ին, ժ․09։15-ին ներկա գտնվելու միջոցառմանը և լուսաբանելու այն։
Տեղեկացնում ենք, որ նիստից առաջ, ժ․09։20-ին, լրագրողների համար կկազմակերպվի ճեպազրույց համանախագահների հետ։
Նիստի լուսաբանումը արարողակարգային է․ լրագրողները հնարավորություն կունենան ներկա գտնվելու միայն նիստի պաշտոնական մասին և լսել ողջույնի խոսքերը։
Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական Միություն առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե ԱԴԱՄՅԱՆԸ, եվրոպական կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս ՍՈՒՐՄԵԼԻՍԸ:
Նիստին կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր ՍՎԻՏԱԼՍԿԻՆ։
***
Սեպտեմբերի 25–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
ԹԵՄԱ՝ Երևանի ավագանու ընտություններին լրագրողների և լրատվամիջոցների գործունեության իրավունքների խախտման ինչպիսի՞ դեպքեր են արձանագրվել:
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակ