Սեպտեմբերի 26-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ «Աժ ընտրություններին ընդառաջ՝ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելը հրատապ է ու անհրաժեշտ. ինչո՞ւ: Փորձագետների ահազանգը. հիմնավորումները. կատարված ուսումնասիրությունների արդյունքները» թեմայի շուրջ:
Բանախոսներն են՝
Թամարա Աբրահամյան – «Արազա» ԲՀԿ նախագահ
Իրինա Գասպարյան – փորձագետ
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղղարկվել նաև
Դանիել Իոաննիսյանին – ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար
ԱԺ խմբակություններին
***
Սեպտեմբերի 26-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ Երևանցու՝ որպես սպառողի և քաղաքացու սպասումները Երևանի նորընտիր ավագանուց:
***
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
ԹԵՄԱ՝ Իրանում կազմակերպված ահաբեկչության հետքերով. նոր իրավիճակ տարածաշրջանում. Իրանին սպառնացող հնարավոր անկայունության ազդեցությունըտարածաշրջանի անվտանգային համակարգերի վրա: