ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր կարող էին ապօրինի կերպով գաղտնալսման սարքեր ներմուծել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամներն աշխատանքային փակ քննարկում անելուց հետո վերադարձան եւ դռնբաց նիստում հայտարարեցին, թե ինչ որոշումներ կայացրին: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտնեց, որ նիստից հետո հանձնաժողովի անդամները լրատվությանը տեղեկություն չեն հայտնելու, հայտնելու են հաղորդագրությունների միջոցով: Որոշում է կայացվել պաշտոնատար անձանց հրավիրելու դեպքում նիստներն անցկացնել դռնփակ, իսկ, օրինակ, փորձագետների ժամանելու դեպքում հանձնաժողովի անդամները կարող են որոշել եւ նիստը միաձայն անցկացնել:

Նա նշեց, թե քննարկումները կսկսեն հենց այն մասից, թե ինչպես է հնարավոր եղել ՀՀ-ում փաստորեն գաղտնալսել այդպիսի խոսակցություններ: «Պետք է տրամադրեն տեղեկություններ, թե ինչ սարքավորումներ են ՀՀ ներմուծվել անկախությունից ի վեր, հարցումներ, թե ինչ տեղեկություններ կան, որ որևէ անձինք ապօրինի են ներմուծել կամ օգտագործում նման սարքավորումներ և այդպես շարունակ»,- նշեց Կոստանյանը:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ստեղծված է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված ձայնագրությունից հետո:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս