
«Միլանը» մարել է բոլոր պարտքերը, որոնք կուտակվել էին նախորդ սեփականատեր Յոնհոնգ Լիի կողմից: Այս մասին տեղեկացնում է «ռոսոներիների» պաշտոնական կայքը:
«Elliott Management» ֆոնդը, որն այժմ պատկանում է «Միլանին», մարել է մոտ 123 մլն եվրո:
Նշվում է, որ բաժնետոմսերի հետ կապված գործարքը պաշտոնապես փակված կլինի սեպտեմբերի 28-ին: