ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավագանու ընտրություններին մասնակցած ՀՀԿ-ականները` անուն առ անուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Հանրապետական կուսակցությունը» հայտարարություն էր տարածել` շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Միեւնույն ժամանակ ՀՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ հետաքրքիր շեշտադրումներ էին առկա:

««Իմ քայլը» դաշինքը եւ անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սեւերի եւ սպիտակների» բաժանելու մոտեցմամբ: Դա հանգեցրեց ընտրությունների օրակարգի շեղման ու խեղաթյուրման, որը քվեարկությունը դարձրեց այդ վտանգավոր ու անհեռանակարային մոտեցմանը «դեմ» կամ «կողմ» լինելու մասին հարցում: Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը»,- նշված է հայտարարության մեջ:

Այսինքն` ՀՀԿ-ում կրկին փորձ է արվում շեշտադրումներ անել ընտրությունների ցածր մասնակցության վրա` այդպես ենթադրելով, թե մեծամասնությունը չի սատարում Նիկոլ Փաշինյանի թիմին` բոյկոտելով նրան:

Այս կոնտեքստում «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ՀՀԿ վերնախավից, նախկին ՀՀԿ-ականներից կամ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներից ովքեր են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս