
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պաշտոնյաները և հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից: Իշխանությունները հիմնավոր մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ական պաշտոնյաները հատուկ չեն լուծում տեղերում առաջացող խնդիրները նոր իշխանության նկատմամբ հանրային դժգոհություն առաջացնելու նպատակով:
Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն միացել է ՀՀԿ-ին և հիմնավոր չի համարում հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Այս ուժերը փորձում են որքան հնարավոր է հետաձգել ընտրությունների անցկացումը, որպեսզի այդ ժամանակն օգտագործվի իշխանությանը հեղինակազրկելու համար: Իշխանությունն էլ պետք է ազատվի նման պաշտոնյաներից՝ հետագա սաբոտաժը բացառելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: