Լեռնիկ Երանոսյանի որդին չի մասնակցել միջադեպին. ինչ են մանրամասնում հարազատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էին այցելել Լեռնիկ Երանոսյանի  հարազատները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  Վազգեն Երանոսյանի մորաքրոջ տղան` Իլիչ Մարկոսյանը հայտնեց, որ իր մորաքրոջ որդին չէր կարող Ջրառատում տեղի ունեցած միջադեպի մասնակից լիներ, քանի որ ծառայում է հայոց բանակում:

«Ես չգիտեմ ավազի մեքենաները ինչ ճանապարհ էին փչացնում, ինչ ճանապարհներ էին, ինչ միջադեպ էր եղել, բայց համենայնդեպս Վազգեն Երանոսյանը` Լեռնիկ Երանոսյանի որդին, գտնվում է ծառայության մեջ ու հազար ամոթ. չգիտեմ թե համայնքից է զանգողղը, թե մարզից, հազար ամոթ էն մարդկանց, ովքեր որ էս պահին զինվորի անուն են բարձրացնում: Վազգեն Երանոսյանն այս պահին գտնվում է ծառայության մեջ ու եթե ինչ-որ մեկը ճանաչում է Վազգեն Երանոսյանին ու համանյքում 99 տոկոս ու ավել  ճանաչում են նրան, երբեք որևիցե մեկը, իմ կարծիքով, չի կարող վատ բան ասել, ու չի կարող ասել, որ Վազգեն Երանոսյանը էսքան ժամանակ համայնքում ինչ-որ միջադեպի մասնակից է եղել, եթե կլինի ինչ-որ մեկը, ապա նորից եմ ասում հազար ամոթ նրան:

Մեր այն դիտարկմանը` թե միջադեպի մասին տեղյակ են եղել արդյոք: Իլիչ Մարկոսյանն ասաց. «Բացարձակ տեղյակ չեմ այդ միջադեպից, չեմ լսել: Վազգեն Երանոսյանի մասնակցությամբ էսքան ժամանակ ոչ մի միջադեպի մասին ընդհանրապես լսած չկամ, ոչ մի միջադեպի մասնակից չի եղել»:

Հիշեցնենք, որ օրերս Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում լուրջ միջադեպ է եղել: Ըստ համայնքի բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների` Ջրառատ համայնքի բնակիչները տեսել են, թե ինչպես է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի եղբոր` Լեռնիկ Երանոսյանի որդին վիճել մեկ վարորդի հետ, որն ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի:




Լրահոս