ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով Արցախում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարին Ստեփանակերտի մուտքի մոտ դիմավորել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ինչպես  տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, աշխատանքային առաջին օրը երկու խորհրդարանների ղեկավարներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ստեփանակերտի մասնաճյուղ և ծանոթացել կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերին:

Վաղը՝ սեպտեմբերի 29-ին նախատեսված են ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումներն ԱՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի և ԱԺ պատգամավորների հետ:




Լրահոս