Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի անաշխատունակության նպաստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե աշխատողը ՀՀ-ից դուրս ստացել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ բժշկական հաստատության կողմից, ապա այդ թերթիկը անցողի՞կ է ՀՀ-ում: Եթե այո, ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի անաշխատունակության նպաստը:

Բելլա Գալստյան (42 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու մասին» N-1024-Ն որոշման հավելված 6-ով օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող այլ փաստաթղթի, այսուհետ` բժշկական փաստաթուղթ) հիման վրա քաղաքացուն տրամադրվում է ՀՀ կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (այսուհետ` անաշխատունակության թերթիկ):
Քաղաքացին ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացնում հյուպատոսական վավերացմամբ, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում` ապոստիլի հիման վրա վավերացված բժշկական փաստաթուղթը եւ դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տալիս է գրավոր թույլտվություն քաղաքացուն անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար: Քաղաքացուն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը, ՀՀ առողջապահության նախարարության գրավոր թույլտվության հիման վրա, անձին տրամադրում է անաշխատունակության թերթիկ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում եւ վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս