Մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում միանվագ նպաստի չափը կավելանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջիկայում կառավարությանը կներկայացնի «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ամենի արդյունքում միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա` «նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով»։

Բացի այս, ծնողը հնարավորություն կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ անկախ երեխայի հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելու հանգամանքից։ Ի դեպ, այս նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան շուրջ 300 մլն դրամ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարության նիստում ՀՀ-ում ծնելիությունը խթանելու նպատակով որոշվել էր եռապատկել երկրորդ երեխայի ծննդի դեպքում տրվող միանվագ նպաստը` 50 հազարից դարձնելով 150 հազար դրամ. դա վերաբերելու է հոկտեմբերի 1-ից ծնված երեխաներին: Կառավարության նիստում խոսք էր գնացել նաեւ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծնվելու դեպքում մեծ չափի նպաստ տալու մասին:

Բայց սա արվում է օրենսդրական նախագծով: Միայն թե լավ կլիներ, եթե իշխանությունները որոշեին այդ գումարը եւս տալ հոկտեմբերի 1-ից ծնված երեխաներին, որ խտրականություն չլինի:




Լրահոս