Վարդենիսում ավտոմեքենաներն իրար են բախվել. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.) և «Mercedes-Benz C» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը՝ Ա. Մ.-ն (ծնված 1971 թ.) և ուղևորը՝ Ս. Բ.-ն (ծնված 1971 թ.) տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս