Պետք է արագացնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը նշեց, որ դրանք պետք է տեղի ունենան ամենասեղմ ժամկետներում:

Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ դրանք կանցկացվեն մինչև տարեվերջ:

«Խնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է, որը Հայաստանում ձեւակերպված է որպես ժողովրդական պահանջ, եւ դա կառավարության ծրագրի մաս է, որին կողմ է քվեարկել խորհրդարանը: Հիմա մենք պետք է ժամկետները քննարկենք եւ արագացնենք արտահերթ ընտրությունները, որովհետեւ, ըստ էության, այս ընթացքում բիզնեսի, ներդրողների հետ շփումներում մենք հասկանում ենք, որ բոլորը սպասողական վիճակում են, նրանց պետք է քաղաքական երկարաժամկետ տեսլական, որպեսզի մենք կարողանանք տնտեսության մեջ իրական ներդրումներ եւ փոփոխություններ անել»,- ասել է նա:




Լրահոս