
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ինստագրամի» ուղիղ եթերում շնորհավորել է Լուկա Մոդրիչին ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ և խոսել Սալահի գոլի մասին մասին:
«Շնորհավորում եմ Մոդրիչին հաղթանակի առթիվ:
Սալահն արժանի էր Պուշկաշի մրցանակին, նա լավ գոլ էր խփել: Բայց եկեք ազնիվ լինենք, եկեք չխաբենք ինքներս մեզ, իմ գոլը լավագույնն էր:
Մրցանակները մրցանակներ են… Ես դրանցից շատ ունեմ: Ես խաղում եմ, որ հաղթեմ, ոչ թե մրցանակներ շահեմ: Ես բարձր մակարդակով հանդես եմ գալիս արդեն ահա 15 տարի ու հպարտանում եմ նրանով, ինչի հասել եմ»,ասել է նա: