ՀՀԿ-ական գյուղապետի հարցը կհասնի իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Քասախի 22 տարվա ՀՀԿ-ական գյուղապետ Արա Մկրտչյանն առաջիկայում հնարավոր է հայտնվի մեղադրյալի աթոռին: Պատճառը Կոտայքի մարզպետարանի կողմից գյուղապետարանում անցկացված ստուգումներն են, ինչի արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել:

Պարզվում է` գյուղի 907 բնակչի ստորագրությամբ մարզպետարանը դիմում-բողոք է ստացել, որի մեջ մատնանշված են կոնկրետ ոլորտներ, որտեղ խոսք կա առերեւույթ խախտումների, յուրացումների եւ այլնի մասին:  Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քասախի ավագանու նիստերի արձանագրությունները, որոշումների նախագծերը կազմվել են թերություններով եւ բացթողումներով, ինչի արդյունքում թերի է կատարվել ՏԻՄ ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի պահանջը: Նաեւ բացակայել են որոշումների ընդունման անհրաժեշտության հիմնավորումները, բյուջեում ծախսերի եւ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքները:

Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս