Հարց քաղաքացիներից՝ ինչպե՞ս է կազմակերպվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը, եթե նա ՀՀ-ում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․Եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա այդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպվում նրա բժշկասոցիալական փորձաքննությունը։

Լիլիա Մկոյան (56 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Լ․ Մկոյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի եւ այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ: (Հիմք՝ ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Հանձնաժողովի նախագահը, ուսումնասիրելով ներկայացված դիմումն ու համապատասխան բժշկական փաստաթղթերը, հավաստիանալով փաստաթղթերի լիարժեքության մեջ, հարուցում է վարչական վարույթ, անձին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձեւով ծանուցում է փորձաքննության օրվա, վայրի եւ ժամի մասին:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս