Հոկտեմբերի 3-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ,,Արժանապատիվ Հայաստան՛՛ կուսակցության (ԱՀԿ) հիմնադրման նախաձեռնող խմբի անդամներ Մարինա Խաչատրյանը, Կոնստանտին Ղարիբյանը, Անի Մեսրոպյանը և Պավլիկ Փոլադյանը: ԹԵՄԱ՝ ԱՀԿ առաջիկա հիմնադիր համագումարին ընդառաջ: Կուսակցության նպատակները՝ ներքաղաքական առկա իրողությունների համատեքստում:
Ժամը 13:00՝ ՊԼԱՆԵՏ ԹՐԱՎԵԼ ՔԼԱԲ տուրիստական ընկերության ղեկավար Արմեն Երանոսյանը: ԹԵՄԱ՝ նոր բացահայտումներ Զորաց քարերի (Քարահունչ) մասին կամ ինչպես է խեղաթյուրվում պատմությունը:

***

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 3-ին, ժամը 11։00-ին սիրով հրավիրում է իր պաշտոնավարման 50 օրն ամփոփող ասուլիսին (Արշակունյաց 7, 4-րդ հարկ. Կադաստրի շենք մուտքը՝ լրագրողական վկայականով)։

  Համեցե′ք, ընդամենը 50 օրվա աշխատանք է, բայց ասելու շատ բան կա։

***

Հոկտեմբերի 3-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա հասարակական գործիչ, հրապարակախոս, գյուղատնտես՝ Խաչատուր Խաչատրյանի ասուլիսը։
Թեման՝ «Հայաստանի գյուղատնտեսության և տնտեսության ներկայիս վիճակը։ Փաստեր, թվեր։ Կոնկրետ առաջարկ ու ծրագիր՝ դրանց թռիչքաձև հավանական զարգացման»։




Լրահոս