
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Լևոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»: