ՀԱՐՑ․ Ես գտնվում եմ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: Ունեմ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունք: Ուզում եմ իմանալ` արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում կարո՞ղ եմ օգտվել սոցփաթեթից:
Ալիսա Հարությունյան (32 տարեկան, ուսուցչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Ա․ Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք չեն օգտվում սոցիալական փաթեթից: Սակայն աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո կարող են օգտվել սոցիալական փաթեթից, եթե նախքան հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ գնալը ունեցել են տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Հավելենք, որ ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող անձինք օգտվում են սոցիալական փաթեթից, քանի որ նրանք զբաղեցնում են հաստիքացուցակով նախատեսված հաստիք: Հարկ է նշել, որ նրանք եւս պետք է բավարարեն տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու պայմանը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: