ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդը սպառնում է պայթյուն կազմակերպել Կրեմլի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Mercedes Gelandewagen-ի վարորդը Մոսկվայում սպառնում է պայթյուն կազմակերպել: Իրավապահ մարմինները նրա հետ բանակցություններ են վարում, մասնավորապես հայտնում է Ինտերֆակսը:

Վարորդը ցանկացել է Կարմիր հրապարակ մուտք գործել, սակայն նրան ոստիկանության աշխատակիցներն արգելել են: Նա հանդիպում է պահանջել երկրի ղեկավարության հետ, հակառակ դեպքում սպառնում է ինքնասպան լինել:

Telegram-канал Mash-ը հայտնում է, որ տղամարդը անձնական հանդիպում է պահանջում գեներալ Զոլոտովի հետ: Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում, տարածքը շրջափակված է: Լրատվամիջոցի տվյալներով` վարորդը Պրիմորյայի 41-ամյա բնակիչ է:




Լրահոս