Ապարանի ԲՀԿ գրասենյակն այլևս չի գործելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում գործող ԲՀԿ գրասենյակն այսօրվանից այլևս չի գործելու: Բանն այն է, որ այն Ապարանում կուսակցության միակ գրասենյակն էր եւ փաստորեն դա էլ է դադարեցնում իր գործունեությունը: Դրա պատճառն էլ նաև այն է, որ  ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս է գալու: Եվ հենց այս հանգամանքն էլ պատճառ է դարձել. որ գրասենյակն էլ դադարեցնի իր գործունեությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա իր թիմակիցներով, հայտնի ու անհայտ քաղաքական դեմքերի միավորելով` մտադիր է նոր կուսակցություն հիմնել եւ մասնակցել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ընդ որում, Խաչատրյանը պաշտպանում է համաժողովրդական շարժումը, գտնվում հեղափոխական դաշտում, բայց ընտրություններին կմասնակցի առանձին»:




Լրահոս