Aysor.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության գործով այս պահին հարցաքննվում է ԲՀԿ-ական Աբո Մանուկյանը (Հայկոոպի Աբո)։
Նա ներկա է եղել Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում Կարո Կարապետյանի և սպանության մեջ կասկածվող ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) հանդիպմանը:
Նախնական տեղեկություններով՝ երկու նախկին գործընկերների միջև գույքային վեճ է եղել։
Հիշեցնենք՝ Նորք-Մարաշում «Այգիներ» ռեստորանային համալիրում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տղամարդը հոսպիտալացվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։