Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են, որ այն զենքը, որով կրակել են «Յուվեցի Կարոյին», պատկանել է նախկին պատգամավոր Հարություն Ղարագոզյանին: ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ այդ զենքը նա պարգևատրում էր ստացել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանից։
Հիշեցնենք, որ երեկ հրազենյաին վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատգաավորի վրա կրակել է մեկ այլ նախկին պատգամավոր Հարություն Ղարագոզյանը։ Մամուլում լուրեր են տարածվել, որ նրաց վեճի պատճառը եղել է գույքային հարցը։