
Պետք է շատ ուղիղ տեսքով փաստել, ոչ թե տարբեր կերպ աջակցություններ հայտնել վարչապետին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք հավաստիացում ստացել են, որ մյուս ուժերը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում այլ թեկնածու չեն առաջադրի:
«Ակնկալում ենք, որ այդ ուժերը հայտարարեն, որ չեն առաջադրի թեկնածու վարչապետի հրաժարականից հետո: Ես ընդամենը կարող եմ կոչ անել նրանց, որ սթափ գնահատեն իրավիճակը, հասկանան, որ պատասխանատու են և հասկանան, որ թեկնածու առաջադրելու դեպքում նրանք ճոճում են այն նավակը, որի մեջ գտնվում են»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: