Ինչպես հայտնի է` արտահերթ ընտրություններ անցկացնելու հայտարարությանը միացել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել նրան:
-Պարո’ն Գրիգորյան, մենք տեսանք, որ դուք միացել եք արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարությանը: Որն է պատճառը, որ Դուք էլ միացաք:
-Ես առաջին անգամ չէ, որ հայտարարել եմ և տարբեր հարցազրույցներում ես ասել եմ, որ որպես ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր, ինձ համար սկզբունքային հարց չէ, թե երբ կլինեն խորհրդարանական ընտրությունները: Հետևաբար, միանալը պետք է ամենևին զարմանալի չլիներ, որովհետև ես երբեք չեմ քննարկել Ազգային ժողովի ընտրությունների ժամկետների հարց: Ինձ համար ընդունելի է ցանկացած ժամկետ:
-Այսինքն, դուք միանո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին:
-Ես արդեն պատասխանեցի, որ խորհրդարանական ընտրությունների ժամկետների մասին իմ հայտարարությունը պետք է զարմանալի չլինի: Եվ համոզված եմ բանակցությունների արդյունքում բոլոր ուժերը կգան համաձայնության:
-Իսկ ՀՀԿ-ում ոնց են վերաբերվել Ձեր այս որոշմանը: Հիմա չեն մտածի, որ Դուք լքում եք նավը:
-Դա արդեն իմ և իմ թիմի խնդիրն է: Ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի: Այսքանը, շնորհակալություն: