Արմեն Ղուլարյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը օրեր առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Արմենպրես»-ը դիմել է Քաղաքաշինության կոմիտեին, որտեղից հաստատեցին տեղեկատվությունը՝ նշելով, որ Արմեն Ղուլարյանն այսուհետ իր փորձառությունը քաղաքաշինության ոլորտին կծառայեցնի և իր նպաստը կունենա երկրի զարգացմանը որպես անկուսակցական:




Լրահոս