Ուղեւորափոխադրումների ծավալների զգալի անկում է արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության տվյալներով` այս տարվա 8 ամիսներին Հայաստանում ուղեւորափոխադրումների ծավալների զգալի անկում է արձանագրվել: Ինչպես հայտնի է, ուղեւորափոխադրումներն անմիջականորեն արտացոլում են հանրապետության ժողովրդագրական վիճակը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2018թ. հունվար-օգոստոսին Հայաստանում ուղեւորափոխադրումների ծավալը 7.7 տոկոսով նվազել է:

Իսկ ահա ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը այս տարվա ութ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 12.4 տոկոսով աճել է: Երկաթուղով ուղեւորափոխադրումները եւս աճել են 5.3 տոկոսով: Փոխարենը ավտոմոբիլային ուղեւորափոխադրումներն են ռեկորդային նվազել` 10.3 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 8.8 տոկոսով:




Լրահոս