ՉԻ ԿՈՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Աննա Խաչատրյանը վերջին շրջանում քիչ է երեւում եթերում, առանձնապես նորություններ չի ներկայացնում: «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողների պահանջով հետաքրքրվեցինք, թե ինչով է զբաղված հիմա Աննան, ուր է կորել:«Չեմ կորել,-պատասխանեց Աննան,-ես մասնակցել եմ Նոր տարվա  համարյա բոլոր հաղորդումներին, ուղղակի հիմա մի տեսակ հանդարտ վիճակ է ինձ մոտ: Նորություններ շուտով կլինեն, կմասնակցեմ տարբեր պրոյեկտների: Չեմ պատրաստվում լքել երգարվեստը: Դե ժամանակ առ ժամանակ բոլոր երգիչների մոտ լինում է էս տեսակ պասսիվ ժամանակահատված»:Իրական չէին նաեւ այն ասեկոսեները, որ Աննան պատրաստվում է նկարահանվել սերիալում, դրա համար էլ դադարեցրել է երաժշտական գործունեությունը. «Պիտի ասեմ, որ սերիալում նկարահանվելու ոչ մի հրավեր չունեմ: Նույնիսկ ինձ համար է անհասկանալի, թե  որտեղից են դուրս գալիս էս տեսակ խոսակցությունները»:




Լրահոս