Ով է մեղավոր Շառլ Ազնավուրի տարեթվի վրիպակի համար. պարզաբանումներ են պահանջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գալա-համերգին Շառլ Ազնավուրի ծննդյան թիվը սխալ ներկայացնելու մեջ մեղավոր է Agence Publics ընկերությունը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Մենք գրել էինք, որ երեկ Շառլ Ազնավուրի ծննդյան տարեթիվը 1924 թվականի փոխարեն գրված է եղել 1914 թվական: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ այդ ամենի պատասխանատուն եղել է Agence Publics ընկերությունը: Այս ընկերությունը եղել է համերգի գլխավոր կազմակերպիչը: «Մենք դրա հետ կապված նրանցից պարզաբանումներ ենք պահանջել»,- նշեց նա՝ հավելելով, որ կազմակերպությունը սխալմունքը բացատրում է տեխնիկական վրիպակով:




Լրահոս