Հոկտեմբերի 16-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 16-ին, ժամը՝ 13:00 -ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա ասուլիս։ Թեմա՝ Թատրոնում կնշանակվի գեղարվեստական ղեկավար։ Բանախոս՝ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյան։

***

Հոկտեմբերի 16-ին ժամը 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս նվիրված «Ապրելու ենք…» խորհագրով հոբելյանական-բարեգործական համերգին: Ասուլիսի ընթացքում բանախոսները կանդրադառնան Արցախի “Հյուսիս-արևելյան դարպասներ” ծրագրին, կներկայացնեն մինչ այսօր կատարված աշխատանքները եւ կխոսեն իրենց հետագա ծրագրերի մասին:
Բանախոսներն են՝
1․Վարդուհի Գասպարյան – <<Վիվարտ>> մշակութային հկ նախագահ, <<Հյուսիս արեւելյան դարպասներ >>ծրագրի նախաձեռնող
2. Աշուղ Նազելի – բանասեր

***
Հոկտեմբերի 16-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ Երևանում աղբահանության և տրանսպորտի վերահամակարգման հրամայականի շուրջ. իրողություններ և սպասումներ:

***
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13.00, BURO-ում (հասցե՝ Նալբանդյան 7/1) տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հանդիպումը լրագրողների հետ։ Հանդիպումը նվիրված է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնին, ինչպես նաև՝ նվագախմբի նոր համերգաշրջանին։ Նշենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրով։Փառատոնը նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին։ Փառատոնը հյուրընկալելու է մեծանուն մենակատարների՝ դաշնակահար Բորիս Բերեզովսկի, թավջութակահար Ալեքսանդր Ռամ, ջութակահար Դանիել Ռոն և այլոց, որոնք կներկայացնեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Լրագրողների հետ հանդիպումը կայանալու է ինտերակտիվ, ոչ ֆորմալ ձևաչափով, կներկայացվեն տեսանյութեր, պրեզենտացիաներ։ Կխոսվի նաև մեր երկրում մշակութային քաղաքականության զարգացման մասին։ Լրագրողներին սպասվում են անակնկալներ։
***
Հոկտեմբերի 16-ին ժամը 11:30-ին «Նոյյան Տապան» լրատվական կենրոնում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Հայաստանում ուղեւորափոխադրումների կազմակերպում»   ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում բանախոսը կանդրադառնա քաղաքապետի հայտարարությանը կապված տրանսպորտի եւ կարմիր գծերի հարցերին:
****

Լրահոս