Հոկտեմբերի 17-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամըկներկայացնի «Աշխարհի բնակչությունը» ամենամյա զեկույցը, որի շրջանակում անդրադարձ կլինի աշխարհում, այդ թվում` Հայաստանում բնակչության թվաքանակի և ծնելիության փոփոխության միտումներին, բնակչության վերարտադրողական նախընտրություններին:

Այս տարի զեկույցը վերնագրված է «Ընտրության ուժը․ վերարտադրողական իրավունքները և ժողովրդագրական անցումը»:

Ասուլիսի բանախոսներն են`

Ծովինար Հարությունյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ

Աննա Հովհաննիսյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող:

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում ««Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում. անհրաժեշտությու՞ն, թե՞ քարոզ» թեմայով:

Բանախոսներն են՝

Հասմիկ Մարգարյան, ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ

Լուսինե Խառատյան, «Կրթական քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ-ի անդամ, մշակութային մարդաբան

Վահրամ Թոքմաջյան, պատմաբան

Ելենա Հարությունյան, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ծրագրերի համակարգող:

***

Հոկտեմբերի 17-ին` ժամը 18։30-ին, հրավիրում ենք ձեզ Երևանի Սիրահարների այգի՝ նշելու այգու վերաբացման տասնամյակը։ Տոնական համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդըԳործիքավորումն իրականացրել են Վահագն Հայրապետյանը ևԱրման Պեշտմալջյանը:




Լրահոս