Հարց քաղաքացիներից` ժառանգության ընդունումն ինչպե՞ս է տեղի ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` օրենքով սահմանված կարգով ժառանգության ընդունումն ինչպե՞ս է տեղի ունենում:

Լիաննա Իսրայելյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի համաձայն` քաղաքացու մահից հետո մնացած գույքի նկատմամբ առաջին հերթի ժառանգներ են համարվում ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները, իսկ ժառանգատուի թոռները ժառանգում են միայն ներկայացման իրավունքով: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227 հոդվածի 1-ին կետի` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Միաժամանակ հայտնում ենք, որ ժառանգությունն ընդունվում է` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածի 1-ին կետի հակաձայն` ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարը ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը եւ վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ լինում ենք դեպքեր, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս