Ու՞ր են գնում տեխնոլոգիաները. Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ StarthubOffline հերթական քննարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ StartHubArmenia նախագծի շրջանակներում տեղի ունեցավStarthubOffline հերթական հանդիպում-քննարկումը։

StartHubOffline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնումՏՏ ոլորտի առաջատարների հետ։ Հանդիպման խորագիրն է՝ «Ու՞ր են գնում տեխնոլոգիաները»։ Քննարկման խոսնակներն են. Անդրեյ Պյատախինը՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն, Արեգ Գևորգյանը՝ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն (ISTC), Դավիթ Բաղդասարյանը՝ 2Hz, Գեորգի Ավանեսովը՝ ՏՏ փորձագետ:

Հանդիպման ընթացքում խոսնակները հյուրերի հետ կիսվել են իրենց կարծիքներով տեխնոլոգիաների ոլորտում սպասվող նորամուծությունների, անվտանգության նոր մարտահրավերների, տեխնոլոգիական նորարարություններիհարցում հայկական ներուժի, տեխնոլոգիական աշխարհում արագ կողմնորոշվելու ու անընդմեջ կրթվելու կարևորության մասին։

«Ցանկացած բիզնեսի հաջողության համար հարկավոր են մրցակցային առավելություններ։ Ստարտափների դեպքում դրանք հիմնականում տեխնոլոգիական նորարարություններն են։ Այս առումով չափազանց կարևոր է, որ հայկական ստարտափները կարողանան ընկալել տեխնոլոգիական աշխարհի զարգացման միտումները և փորձեն լուծումներ առաջարկել նոր զարգացող ուղղություններում։ Հանդիպման ընթացքում խոսեցինք նաև ապագայի տեխնոլոգիաներում հմտացած մասնագետներ ունենալու կարևորության մասին՝ կարևորելով դինամիկ և արդյունավետ կրթական գործընթացների կազմակերպումը», – նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

«Ապագայի տեխնոլոգիաների մասին այսօր մտածելն արդեն անհրաժեշտություն է, դա ժամանակին համընթաց քայլելու միակ տարբերակն է։ Վստահ եմ, այս և նմանատիպ հանդիպումները մեզ բոլորիս թույլ կտան վերանայել մեր պատկերացումներն ու նախագծերն ավելի ակտիվ զարգանալու համար։ Նաև հույս ունեմ, որ Հայաստանի ստարտափները հաշվի կառնեն ոլորտի մասնագետների կարծիքները իրենց նախագծերն ավելի գրավիչ և հասարակության համար օգտակար դարձնելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

StartHubArmenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել www.starthub.am կայք կամ StartHubArmenia ֆեյսբուքյան էջ։




Լրահոս