Հոկտեմբերի 19-ին` ժամը 11-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում
Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ մամլո ասուլիսով հանդես կգան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գառնիկ Պետրոսյանը և
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Ելեն։
Բանախոսները կանդրադառնան օրվա խորհրդին, «Զրոյական սով» թեմայի շրջանակում հիմնական մտահոգություններին և Հայաստանի հետ դրա կապին։
Ինչպիսի՞ն կարող է լինել անհատների ներգրավվածությունն այս հարցում, և ինչպիսի՞ ազդեցություն ունի այն հայ ֆերմերների վրա։
Կներկայացվի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան առաքելությունը։
Բանախոսները կպատասխանեն Հայաստանի համար գյուղատնտեսության և կլիմայի փոփոխության կապի վերաբերյալ հարցերին, նաև կներկայացնեն, թե ինչպես է գյուղատնտեսությունը նպաստում կայուն զարգացման նպատակներին հասնելուն։
***
Հոկտեմբերի 19-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:
Թեման՝ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սպասվող քաղաքական զարգացումներ:
***
Հոկտեմբերի 19-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
ԹԵՄԱ՝ ԽԱՊԿ 2018թ. երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին:Դիտարկված ժամանակահատվածը ներառել է Երևանի ավագանու ընտրությունները։ Անդրադարձ կկատարվի նաև ապրիլյան իրադարձությունների ժամանակ գրանցվածխախտումների դեպքերի զարգացումներին։
***
Հոկտեմբերի 19-ին`ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կխոսի հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին:
***