Գործարար Սամվել Մայրապետյանը առողջական լուրջ խնդիրներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Սամվել Մայրապետյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը: Նրա տեղեկացմամբ` Մայրապետյանն իր առողջական վիճակի մասին իրավապահներին է ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ կալանքը նրա առողջական վիճակի հետ անհամատեղելի է: Պաշտպանը կալանքի վերաբերյալ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան:

Նշենք, որ Ս. Մայրապետյանին առաջադրված կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով հարուցված մեղադրանքի քրգործով կալանավորելուց հետո որեւէ քննչական գործողություն չի իրականացվել: Գրել էինք, որ այս քրգործով շրջանառվում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գեւորգյանի անունը: Իրավապահ մարմինները քննում են մի վարկած, ըստ որի` գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր Ս. Մայրապետյանին, իսկ Մայրապետյանը այդ գումարը պետք է փոխանցեր Ա. Գեւորգյանին, որն էլ, ենթադրվում էր, թե այն պետք է տար Ռ. Քոչարյանին:




Լրահոս