Անգամ Ավշարի Գրիգորյանների երբեմնի կամակատարներն են թեքվել նիկոլականների կողմը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզում, պարզվում է, նախկին իշխանության սատելիտները ճամբարափոխ են եղել։ Օրինակ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, որին այդ պաշտոնին հասցրել է Հովիկ Աբրահամյանը, Գարիկ Սարգսյանին մարզպետ նշանակելու օրվանից նրան «անմնացորդ ծառայելու» երդում է տվել, իսկ որդին՝ ԱԻՆ աշխատակից Նարեկը, մարզպետի հետեւից ման է գալիս։

Նա պատգամավորական հավակնություններ ունի եւ չի թաքցնում, որ իր երազանքների իրականացնողը լինելու է մարզպետը։ Անգամ Ավշարի Գրիգորյանների երբեմնի կամակատարներն են թեքվել նիկոլականների կողմը։ Վարչապետի՝ «Արտֆուդ» այցելության ժամանակ Գազի Հովոն՝ Հովհաննես Ղազարյանը, գերդաստանով մասնակցել է վարչապետին դիմավորելու արարողությանը։ Նա ամիսներ առաջ խնամիացել է «Արտֆուդի» սեփականատեր, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս