ՀԱՐՑ. Քույրս ապրում է եվրոպական երկրում, կորցրել է ծննդյան վկայականը եւ չի կարողանում գալ Հայաստան: Խնդրում եմ` ասեք` այս դեպքում նա ի՞նչ պետք է անի, ո՞ւր պետք է դիմի:
Մարիամ Հարությունյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան` տեղեկացնում ենք, որ օտարերկրյա պետության տարածքում բնակվող ՀՀ քաղաքացիները ծննդյան վկայականի կրկնօրինակ ստանալու նպատակով կարող են դիմել տվյալ պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկ:
Միաժամանակ տեղեկացնենք, որ ՔԿԱԳ մարմնի կողմից ծննդյան վկայականի կրկնօրինակ կարող է տրամադրվել նաեւ երրորդ անձանց:
Նշված դեպքում երրորդ անձը ՔԿԱԳ մարմին պետք է ներկայացնի իր անձնագիրը, լիազորող անձի /ում վերաբերում է տվյալ ծննդյան գրանցումը/ անձնագրի պատճենը, նոտարական կարգով հաստատված եւ միջազգային պայմանագրերով վավերացված ծննդյան վկայականի կրկնօրինակը ստանալու համար տրված լիազորագրի բնօրինակը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: