Գործարար պատգամավորի նոր նախաձեռնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Կիլիկայի Հակոբը, շրջանառության մեջ օրենքի նախագիծ է դրել, որը վերաբերում է Հարկայն օրենսգրքում փոփոխություններ կատարելուն: Մասնավորապես նա առաջարկում է գարեջրի ակցիզային հարկի նկատմամբ սահմանել կայուն դրույքաչափ, որի արդյունքում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ թե՛ ներկրողի եւ թե՛ տեղական արտադրողի համար:

Լինելով գարեջրի տեղական արտադրող՝ նա պաշտպանվածության պակաս է զգում՝ նշելով, որ մաքսային ծառայության վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին տարիներին նկատվում է գարեջրի ներմուծման ծավալների զգալի աճ: Ստացվում է, որ օրենսգրքով սահմանված ակցիզային հարկի արժեքային եւ կայուն դրույքաչափերի կիրառման նորմը գործում է ի վնաս տեղական արտադրողի, քանի որ վերջինս ստիպված է եղել 2015-2017թթ-ին իրացված յուրաքանչյուր լիտր գարեջրի համար 7-10 դրամ ավել ակցիզային հարկ վճարել, քան ներկրողը:




Լրահոս